Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սննդի կալորիականությունը չափող կշեռք. 1in.am

Սննդի կալորիականությունը չափող կշեռք. 1in.am

Դիետա պահելիս բավականին դժվար է ինքնուրույն որոշել այս կամ այն սննդամթերքի կալորիականությունը: Լոնդոնցի երկու գյուտարարներ մտածել են, ինչպես լուծել այս խնդիրը:


Նրանք ստեղծել են Situ կշեռքը, որը ցույց է տալիս սննդամթերքների կալորիականությունը՝ արդյունքները ցուցադրելով պլանշետի հավելման մեջ: Կշեռքը կարելի է օգտագործել տնական ուտեստների կալորիականությունը որոշելու համար, ինչպես նաև դրանց օգնությամբ հետևել սննդի մեջ շաքարի և ճարպերի քանակությանը, որն էլ հատկապես կարևոր է դիետա պահողների համար:


Մարզիկներն, օրինակ, կշեռքի միջոցով կարող են հետևել,արդյոք օրվա ընթացքում բավարար քանակությամբ սպիտակուցներ օգտագործում են, թե ոչ: Կշեռքը կարող է նաև հաշվել, թե մարդը օրական, շաբաթական, ամսական որքան կալորիաներ, ճարպեր և շաքար է օգտագործում, որպեսզի այդ տվյալների հիման վրա եզրակացնել, արդյոք սնվելու մեթոդը ճիշտ է, թե ոչ: Կշեռքը պլանշետին է միանում Bluetooth-ի միջոցով: Ներկա պահին Situ-ն կարելի է ձեռք բերել 126 դոլարով:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ